Մեծ խելքի առջև խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջև՝ ծալում ծնկներս․ Վ․Հյուգո

Մեծ խելքի առջև խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջև՝ ծալում ծնկներս․ Վ․Հյուգո

    • Աստված ստեղծել է կատվին, որպեսզի մարդը վագր ունենա, որին կարող է շոյել:
    • Ես անտարբեր եմ թշնամու դանակի հարվածների հանդեպ, սակայն ինձ տանջում է ընկերոջ քորոցի ծակոցը:
    • Փոխե՛ք ձեր կարծիքները, պահե՛ք ձեր սկզբունքները. փոխե՛ք տերեւները, պահե՛ք արմատները:
    • Մեծ խելքի առջեւ խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջեւ` ծալում ծնկներս:
    • Անքնությունը մարդու հանդեպ գիշերվա ծաղրանքն է:
    • Ուղեղը հարստանում է նրանից, ինչ ստանում է, սիրտը` ինչ տալիս է:
    • Ճիշտ դատողությունները տանում են դեպի ճիշտ արարքներ: Մտքի ճշմարտացիությունը հանգեցնում է սրտի արդարությանը:
    • Ով դպրոց է բացում, նա բանտ է փակում:
    • Միշտ սիրեք իրար ամբողջ հոգով: Աշխարհում գրեթե ոչինչ չկա` բացի սիրուց:
    • Մեր արարքները կարող են մեզ երկինք հասցնել կամ նետել խորը անդունդը: Մենք մեր գործողությունների զավակներն ենք:
    • Եթե մարդը կարող է ասել` ինչ է սերը, ուրեմն նա ոչ ոքի չի սիրել:
    • Ազգի մեծությունը չի չափվում նրա թվաքանակով, ինչպես մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով. միակ չափորոշիչը նրա մտավոր զարգացությունն է եւ բարոյական մակարդակը:
    • Աշխարհում չկա ավելի հզոր բան, քան այն գաղափարը, որի ժամանակը եկել է:
    • Ազատությունն սկսվում է հեգնանքից:
    • Մարդիկ չունեն ուժի պակաս, նրանք ունեն կամքի պակաս:
    • Անթերի զույգ. տղան` Քվազիմոդո, աղջիկը` կույր: Տղան երբեք չի գնա ուրիշի մոտ, աղջիկը երբեք չի տեսնի տղայի անճոռնիությունը:
    • Ճակատագիրը ոչ միայն կույր է, այլեւ կուրացնում է իր սիրելիներին:
    • Կյանքը ծաղիկ է, որի համար սերը մեղր է:
    • Անգործությունը երեխաների երջանկությունն է, ծերերի` դժբախտությունը:
    • Ցանկացած խնամակալություն, որը շարունակվում է չափահաս դառնալուց հետո, վերածվում է ուզուրպացիայի:
    • Մարդու բանականությունն ունի 3 բանալի, որոնք բացում են ամեն ինչ: Դրանք են` գիտելիք, միտք, երեւակայություն:
    • Սիրել, ուրեմն գործել:
    • Ամբողջությամբ երջանիկ լինելու համար միայն երջանկություն ունենալը բավարար չէ, պետք է նաեւ արժանի լինել դրան:
    • Կարելի է ընդդիմանալ զորքերի ներխուժմանը, բայց գաղափարների ներխուժմանն ընդդիմանալ հնարավոր չէ:
    • Մարդուն փոխելու համար պետք է սկսել նրա տատիկից:
    • Մա՛րդ եղեք ամենից առաջ եւ ամենից շատ: Մի վախեցեք չափից շատ բեռնվել մարդասիրությամբ:
    • Մեր կյանքը ճամփորդություն է, գաղափարը` նրա ուղեցույցը: Եթե ուղեցույց չկա, մնացած ամեն ինչը կանգ է առնում:
    • Գեղեցիկ արտահայտությունները զարդարում են գեղեցիկ միտքը եւ պահպանում այն:
    • Միտքը խելքի աշխատանքն է, երազանքը վայելք է: Միտքը փոխարինել երազանքով` ուրեմն թույն խառնել ուտելիքին:
    • Սերը ծառի է նման: Աճում է ինքն իրեն, խորը արմատներ է ձգում մեր ամբողջ էության մեջ եւ շարունակում է կանաչել ու ծաղկել նույնիսկ մեր սրտի ավերակների վրա:
    • Միտքը` ինքը, սնունդն է: Մտածել` ուրեմն սնվել:
    • Ամեն տեսակ կոպտություն կարծես հալչում է կրակի վրա լավ գրքերի ամենօրյա ընթերցանությունից:
    • Մեծ պոետները` ինչպես բարձր լեռներ, ունեն բազմաթիվ արձագանքումներ: Նրանց երգերը կրկնվում են բոլոր լեզուներով:
    • Ապագան ունի մի քանի անուն: Թույլ մարդու համար ապագայի անունն է` անհնարինություն, փոքրոգու համար` անհայտություն, խորամիտ ու քաջարի մարդու համար` իդեալ:
    • Երբ ժողովուրդը մոռանում է Աստծո մասին, Աստված աղետներ է ուղարկում երկիր:
    • Փորձառությունը բազմապիսի է եւ օգուտ կամ վնաս է բերում` մարդկային բնույթից կախված: Լավ բնույթով մարդը հասունանում է, վատ բնույթով մարդը` փչանում:
    • Կնոջ հանդեպ սերը մեզ համար ունի մեծ, անփոխարինելի նշանակություն, ինչպես աղը` մսի համար: Ներծծվելով սրտի մեջ` նա պաշտպանում է նրան փչանալուց:
    • Կյանքի լավագույն տարիները դեռ չապրած տարիներն են:
    • Հույսը կարող էր լինել մարդկային հոգու մեծագույն ուժերից մեկը, եթե գոյություն չունենար հուսահատությունը:
    • Երաժշտությունն արտահայտում է այն, ինչն անհնար է ասել, բայցեւ անհնար է դրա մասին լռել:
    • Քառասուն տարեկանը երիտասարդության ծերությունն է, հիսունը` ծերության երիտասարդությունը:
    • Բարի լինելը բացարձակ դժվար չէ, դժվար է անաչառ լինելը:
    • Ինձ համար անկարեւոր է` ում կողմն է ուժը: Կարեւոր է այն, թե ում կողմն է օրենքը:
    • Անամոթությունը երբեմն թաքցնում է ամոթը:
    • Մտածողն ունի որոշակի նպատակ, երազողը` ոչ մի:
    • Զգացմունքների բարձրությունն ուղիղ համեմատական է մտքերի խորությանը: Սիրտն ու խելքը հավասարակշռության երկու կողմերն են: Խելքն իջեցնելով գիտակցության խորքերը` մենք սիրտը հասցնում ենք դեպի երկինք:
    • Դաստիարակությունը խղճի գործն է, կրթությունը` գիտության: Ավելի ուշ արդեն ձեւավորված մարդու մոտ ճանաչողության այս երկու ձեւերը լրացնում են իրար:

Թարգմանությունը` Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ