Ադրբեջանցիները Ներքին Հանդի կողքին շինարարություն են անում

Ադրբեջանցիները Ներքին Հանդի կողքին շինարարություն են անում

Քիչ առաջ մենք ահազանգ ստացանք, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրին ադրբեջանցիները մոտեցել են` իրենց հետ բերելով շինարարական տեխնիկա։

«Հրապարակը» զրուցեց բնակավայրի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Վերջինս նշեց, որ չի կարող հաստատել ահազանգը, սակայն նշեց, որ սեպտեմբերի 13֊ից հակառակորդը շատ է մոտեցել գյուղին, հիմա էլ շինարարական աշխատանքներ են անում. իրենց համար դիրքեր են կառուցում։