Ռուսաստանը ոչնչացրել է ավելի քան հարյուր թուրքամետ ահաբեկիչների Իդլիբում

Ռուսաստանը ոչնչացրել է ավելի քան հարյուր թուրքամետ ահաբեկիչների Իդլիբում

Ռուսաստանի ռազմական օդատիեզերական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ոչնչացվել է ավելի քան 100 թուրքամետ գրոհային, որոնք պատկանել են «Ֆայլաք ալ-Շամ» խմբավորմանը։ Եվս 150 գրոհային էլ վիրավորվել է։ Ռուսական ուժերը հարվածել են Ջաբալ Դուվայլիի շրջանում գտնվող գրոհայինների ռազմամարզական ճամբարին։ Այս մասին հայտնում է Middle East Eye –ը։ Պարբերականի՝ Թուրքիայի Առողջապահության նախարարությունում գտնվող աղբյուրը տեղեկացրել է, որ վիրավոր ահաբեկիչները տեղափոխվել են Թուրքիա եւ հոսպիտալացվել են, իսկ Իդլիբի հիվանդանոցներում ազատ տեղ չկա եւ զգացվում է դոնորային արյան սուր կարիք։ «Ֆայլաք աշ-Շամի» մեդիա-օֆիսի ներկայացուցիչ Սայիֆ Ռահադը հայտարարել է, որ հետախուզական կործանիչները չեն հեռանում երկնակամարից եւ հետազոտում են ռեգիոնի ողջ շարժը՝ Թուրքիայի հետ սահմանակից գոտում։