Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց տեղի կունենա Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանի ճեպազրույցը

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց տեղի կունենա Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանի ճեպազրույցը

Այսօր (մայիսի 23, շաբաթ), ժամը 17:00-ին Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց (հասցե. Գարեգին Նժդեհի 23), տեղի կունենա Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանի ճեպազրույցը։ Ճեպազրույցի ընթացքում Երեմ Սարգսյանը կներկայացնի կարևոր տեղեկատվություն և կպատասխանի լրագրողների հարցերին։ 

Նշենք, որ ճեպազրույցը տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով նիստից անմիջապես հետո, որը մեկնարկում է ժամը 14:00-ին։  Ի դեպ, ճեպազրույցը բացօթյա է և լուսաբանելիս խնդրում ենք հետևել հանրային առողջության պահպանման ցուցումներին։