Որ դեպքերում են էլեկտրոնային սիգարետները վտանգավոր 

Որ դեպքերում են էլեկտրոնային սիգարետները վտանգավոր 

Գիտնականները պարզել են, որ հատապտուղների համով ու բույրով էլեկտրոնային սիգարետները կարող են թուլացնել թոքերի պաշտպանական մեխանիզմները, ինչից հետո օրգանիզմի համար ավելի բարդ է լինելու պայքարել տարատեսակ ինֆեկցիաների դեմ։ Համաձայն անցկացված հետազոտությունների, էլեկտրոնային սիգարետներ օգտագործելիս, պետք է հաշվի առնել, որ հատապտուղների համով վեյփերը արտադրում են որոշակի քիմիական նյութեր, որոնք պարալիզացնում են թոքերի իմունային բջիջները, ինչի հետեւանքով անհնարին է դառնում թոքերից վնասակար մասնիկների բնականոն հեռացումը։

Դա իր հերթին բերում է նրան, որ թոքերն ավելի ընկալունակ են դառնում ռեպիրատորային ինֆեկցիաների հանդեպ։ Առանց արոմատիզատորների վեյփերը համեմատաբար ավելի նվազ վնաս են հասցնում։ Այնուհանդերձ, մասնագետները նշում են, որ էլեկտրոնային սիգարետները պակաս վնասակար չեն մարդու համար, քան սովորական ծխախոտը։