Իլոն Մասկի աշխատակիցներին սպառնում են 

Իլոն Մասկի աշխատակիցներին սպառնում են 

Հայտնի ամերիկացի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկը, ով ներկայումս նաեւ ղեկավարում է ԱՄՆ Դաշնային կառավարության արդյունավետության դեպարտամենտը, հայտարարել է, որ նշված դեպարտամենտի աշխատակիցներին՝ իրենց աշխատանքն իրականացնելու՝ դաշնային իշխանությունների ծախսերի կրճատմանը միտված քայլեր իրականացնելու ընթացքում սպառնում են։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ Ավելի վաղ՝ Մասկը նաեւ գրել էր, որ սպառնալիքներ է ստացել նաեւ իր հասցեին՝ պետական ծախսերի կրճատման միջոցառումներ իրականացնելու պատճառով։ Նա սակայն չէր մանրամասնել, թե կոնկրետ ով կամ ովքեր են սպառնացողները։