Վրաստանը 250 000 PCR թեստ և հակամարմնի վրա հիմնված 147 000 արագ թեստ է ձեռք բերել

Վրաստանը 250 000 PCR թեստ և հակամարմնի վրա հիմնված 147 000 արագ թեստ է ձեռք բերել

Վրաստանը մինչև 400 հազար COVID-19-ի թեստ ու 50 արհեստական շնչառության սարք է գնել համաշխարհային բանկի աջակցությամբ: Այս մաիսն հաղորդում է Aliq.media-ն։ամաշխարհային բանկի՝ COVID-19-ի հետ կապված արձագանքի արտակարգ միջոցառումների նախագծի շրջանակներում հատկացված 80 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցությամբ, Վրաստանի կառավարությունը 250 000 PCR թեստ և հակամարմնի ու հակագենի վրա հիմնված 147 000 արագ թեստ է ձեռք բերել:

Համաշխարհային բանկի Թբիլիիի տարածաշրջանային գրասենյակի տեղեկատվությամբ՝ թեստերի այս քանակը հուլիսի կեսերից Վրաստանում թույլ կտա եռապատկել թեստերն անցկացնելու հնարավորությունը:

Սրա հետ մեկտեղ, համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ երկրի մասշտաբով տարբեր հիվանդանոցների համար ձեռք է բերվել արհեստական շնչառության 30, ինչպես նաև անհետաձգելի օգնության 20 շարժական ապարատ՝ շտապ օնության մեքենաների համար:

Համաշխարհային բանկն առաջին միջազգային կազմակերպությունն է, որը Վրաստանին օգնություն է ցուցաբերել COVID-19-ի դեմ պայքարլու հարցում:

Մանրամսները՝ սկզբնաղբյուր կայքում