Լուկաշենկոն կոչ է արել Փաշինյանին հապճեպ որոշումներ չկայացնել

Լուկաշենկոն կոչ է արել Փաշինյանին հապճեպ որոշումներ չկայացնել

Հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բելառուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հապճեպ որոշումներ չկայացնել ՀԱՊԿ-ի հարցում

Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

Նրա խոսքով՝ Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ չմասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին՝ հասկանալով, որ դա ցանկացած երկրի ղեկավարի գործն է։

«Ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից՝ նախագահ Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- հայտարարել է Բելառուսի նախագահի խոսնակը։