Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին ինքնասպան է եղել

Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին ինքնասպան է եղել

Դերասանուհի եւ հաղորդավարուհի Քերոլայն Ֆլեքը, ով նաեւ նախկինում արքայազն Հարրիի ընկերուհին է եղել, ինքնասպանություն է գործել Լոնդոնում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Քառասնամյա դերասանուհու դիակը հայտնաբերվել է իր բնակարանում, Լոնդոնի արեւելյան հատվածում։

Նշենք, որ Ֆլեքը բազմիցս է աղմկոտ պատմությունների մեջ հայտնվել։ Նրան մեղադրել են իր սիրեցյալ, թենիսիստ Լյուիս Բերտոնի վրա հարձակում գործելու մեջ։ Ըստ այն ժամանակ մամուլում շրջանառվող լուրերի, Քերոլայնը Լյուիսի քնած ժամանակ կարդացել է նրա նամակագրությունը սիրուհու հետ, եւ հարվածել Լյուիսի գլխին։ Քերոլայն Ֆլեքի եւ արքայազն Հարրիի սիրավեպը եղել է բավականին կարճ՝ 2009 թվականին դեռ։ Երբ լրագրողները իմացել են այդ մասին, նրանք բաժանվել են։