Հիշողությունը փոխարինել վախով, նվիրվածությունը` դավաճանությամբ, սերը` ատելությամբ

Հիշողությունը փոխարինել վախով, նվիրվածությունը` դավաճանությամբ, սերը` ատելությամբ

Ինչ պետք է անել, որ մարդը դառնա անդեմ, կառավարվող «անասուն»:
Իրականում` ոչ շատ բան: 

Պարզապես պետք է մարդկանց հիշողությունը փոխարինել վախով, նվիրվածությունը` դավաճանությամբ, սերը` ատելությամբ:

Համոզել, որ այն ամենը, ինչին նա հավատում էր և սիրում էր, խանգարում է նրան «հանգիստ ապրել»:

Ասել, որ պատիվն ու արժանապատվությունը հնացած հասկացություններ են, և  դավաճանությունն ամենևին էլ դավաճանություն չէ, այլ խաղաղության, անվտանգության և «լիքը»ստամոքսի համար անհրաժեշտ վճար: Պարտադիր է մարդկանց մեջից  ջնջել պատմական  հիշողությունը (սա կարևորագույն գործոն է)։ 
Արա դա և ժողովուրդը, ազգը, երկիրը կդառնան անդեմ մանկուրտներից բաղկացած կառավարվող կենսազանգված, որին անխուսափելիորեն տանելու են աշխարհաքաղաքական սպանդանոց:

1967թ. այս օրը տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բացումը։ Հուշահամալիրը նվիրված է 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն ներառում է 44 մետրանոց կոթող, որը բաժանված է երկու մասի։ Կոթողը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնվելու կամքը, իսկ խզվածքը՝ կիսված հայ ժողովուրդը, որի մեծ մասն ապրում է Հայրենիքից դուրս: Մոտակայքում գտնվում է քարե սալերից կազմված կոն, որի ներսում մեկուկես մետր խորության վրա վառվում է հավերժական կրակը։  

Համալիրի բաժանումը երկու մասի՝ կոթողի և անմար կրակի, ըստ մի վարկածի, խորհրդանշում է Արևմտյան և Արևելյան Հայաստանը, իսկ մյուս տարբերակով՝ Արարատ լեռը: Ստելայի կողքին կա նաև պատ, որի վրա գրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որտեղ տեղի է ունեցել կոտորածը։ 

Եթե դու հրաժարվում ես պատմությունից դասեր քաղել, ապա դատապարտված ես ապագայում առնչվել նույն արհավիրքներին, որոնցով անցել ես անցյալում։

Արման Աբովյան