Համաշխարհային առեւտուրը գտնվում է ճգնաժամում․ Նգոզի Օքոնջո-Նվեալա 

Համաշխարհային առեւտուրը գտնվում է ճգնաժամում․ Նգոզի Օքոնջո-Նվեալա 

Financial Times պարբերականի հետ զրույցում Առեւտրի համաշխարհային կազմակերպության ղեկավար Նգոզի Օքոնջո-Նվեալան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ այլ երկրների միջեւ երկկողմ տարիֆային համաձայնագրերը կարող են զգալի վնաս հասցնել համաշխարհային առեւտրի բալանսավորմանը։ Նրա խոսքերով՝ համաշխարհային առեւտուրը, չնայած ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ սկսված մաքսային լարվածության թուլացմանը, ներկայումս գտնվում է ճգնաժամային իրավիճակում։

«Մենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներին ասել ենք, ովքեր նման եկկողմ բանակցություններ են վարում, որ պետք է անեն այնպես, որ առավելագույնս մնան ԱՀԿ կանոնների շրջանակում»,- ասել է կազմակերպության նախագահը։ Ու թեեւ եղած խնդիրներին, համաշխարհային առեւտրի 74 տոկոսը դեռ շարունակվում է իրականացվել ըստ գործող խաղի կանոնների, պահպանելով հավասարության սկզբունքը։