Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

ՀՖՖ-ում ավարտվեց ֆեդերացիայի գործկոմի նիստը։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտնեց իր հրաժարականի մասին։

«Արթուր Վանեցյանը իր որոշմամբ որոշել է հրաժարական տալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Մենք ընդունել ենք այդ հրաժարականը և շնորհակալություն հայտել համատեղ աշխատանքի համար։ Եկել ենք եզրակացության, որ ֆեդերացիան և հայկական ֆուտբոլը պետք է առողջանա և պետք է սկսել առողջացման գործընթաց։ Որոշում է կայացվել, որ դեկտեմբերի 23-ին նիստ է հրավիրվելու, որի ժամանակ ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և նոր գործկոմ։ Այսինքն այս գործկոմը արդեն այդ պահից սկսած այլևս չի գործելու»,- իր խոսքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։