«Ես հրաժարական արդեն տվել եմ»․ Փաշինյանը՝ հրաժարականի մասին ընդդիմության կոչերին

«Ես հրաժարական արդեն տվել եմ»․ Փաշինյանը՝ հրաժարականի մասին ընդդիմության կոչերին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանը շարունակվում է։ Այն անցնում է բավականին լարված պայքարում։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա չէ նիստին, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ ներկա են։ Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմելով Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ ու հեռանալ։

«Հրաժարական ես տվել եմ։ Ի դեպ, հրաժարական տվել եմ ոչ մեկ անգամ։ Հրաժարական եմ տվել ու Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որոշում են կայացրել այս քաղաքական բաշխվածության վերաբերյալ։ Դուք ինչքան էլ այստեղից հղում անեք, թե ոստիկանությունը սա է անում, նա է անում, բայց ՀՀ ոստիկանությունը քաղաքացու ինքնաարտահայտման արգելք չի հանդիսացել, չի էլ հանդիսանալու»,- հավելեց նա։