Արցախի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել

Արցախի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի սեպտեմբերի 21-ի հրամանով Գեղամ Գարիի Ստեփանյանը նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից։

Գեղամ Ստեփանյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում:
1998-2008 թթ.սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

2008-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում:

2014-2016 թթ.սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» մագիստրոսական ծրագրում:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես Ազգային ժողովի նախագահի օգնական: