Բողոք ընդդեմ կարանտինի

 Բողոք ընդդեմ կարանտինի

Ինչպես հայտնի է, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրության նոր ռեժիմ հաստատեց, որը ավելի խստացրեց արտակարգ դրության սահմանափակումները: Մասնավորապես քաղաքացիները պետք է խիստ ծայրահեղ դեպքում տանից դուրս գան: Համացանցում տարածվում է այս լուսանակրը, որը, ըստ երևույթին, բողոք է այդ սահմանափակումների դեմ. «Կերակրեք իմ երեխային, և ես կմնամ տանը» գրված է պաստառին, որով կառավարությանը պահանջ է ներկայացվում վճարել նաև մասնավոր սեկտորի աշխատակիցներին ինքնամեկուսացման ժամանակահատվածում: