Արևային լիցքավորիչներ՝ շենքերի տանիքներին, քաղաքապետարանի նոր ծրագիրը

Արևային լիցքավորիչներ՝ շենքերի տանիքներին, քաղաքապետարանի նոր ծրագիրը

Մայրաքաղաքաի կենտրոնի Պուշկինի 43 հասցեի բազմաբնակարան շենքերի բնակիչներից ոմանց օրերս այցելել է շենքի լիազորը և հայտնել, որ անհրաժեշտ են ստորագրություններ՝ տանիքին արևային լիցքավորիչներ տեղադրելու համար։ Լիազորը նշել է, որ սա քաղաքապետարանի նոր ծրագիրն է և հայտնել, որ սրանով կփոխհատուցվի վերալակի համար օգտագործվող էլեկտրաէներգիայի ծախսը։

Բնակիչներին, հատկապես վերևի հարկի, որոնց գլխավերևում պետք է տեղադրվեն արևային լիցքավորիչները, հուզում է հարցը, թե արդյոք այդ ծրագրի արդյունքում չի գերտաքանա իր վերևի հարկի տարածքը, որքանով է սա անվտանգ, չկա՞ ռադոլոգիական վտանգ։ Ինչպես նաև այն, թե ով է՞ այս ծրագրի շահառուն և ինչ է լինելու այս էներգիայից գոյացած հոսանքի և, հետևաբար, գումարների հետ։