Ուսեյն Բոլթը վարակվել է կորոնավիրուսով

Ուսեյն Բոլթը վարակվել է կորոնավիրուսով

Օլիմպիական ութակի չեմպիոն Ուսեյն Բոլթը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ պարբերականի հաղորդման, ջամայկացի մարզիկը կորոնավիրուսի առկայության թեստ է հանձնել եւ արդյունքը եղել է դրական։ Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին եղել է Բոլթի տարեդարձը եւ նա դարձել է 34 տարեկան։ Ծննդյան տարեդարձի օրը բազմաթիվ հյուրեր են եղել, որոնց շարքում նաեւ Անգլիայի ֆուտբոլի հավաքականի եւ «Մանչեսթեր սիթիի» մարզիկ Ռահիմ Սթերլինգը։ Ներկայումս Բոլթը ինքնամեկուսացած է։ Նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։