Եգիպտոսում նախագահ են ընտրում
Եգիպտոսում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։
Ընտրատեղամասերը բացվել են երկրի բոլոր նահանգներում և կգործեն երեք օր՝ մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ։
Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Եգիպտոսում քվեարկության համար գործում է 10085 ընտրատեղամաս։
Ընտրություններին կկարողանան մասնակցել ընտրելու իրավունք ունեցող շուրջ 67 միլիոն քաղաքացի։
Քվեարկության ընթացքը վերահսկում է 15 հազար դատավոր բոլոր մակարդակներում։
Եգիպտոսի նախագահի թեկնածուները երեքն են՝ չհաշված պետության ներկայիս ղեկավար Աբդել Ֆաթահ աս-Սիսիին։ Նրանցից ոչ մեկն իրական աջակցություն չի վայելում ո՛չ երիտասարդների, ո՛չ էլ բնակչության այլ ընդհանուր շերտերի շրջանում։ Դրանք են՝ ձախ ընդդիմադիր գործիչ Ֆարիդ Զահրանը, փաստաբան Աբդել Սանադ Յամաման և Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Հազեմ Օմարը։
աս-Սիսին Եգիպտոսը գլխավորել է 2014 թվականի ընտրություններում՝ ստանալով ձայների 96,91%-ը։ 2019 թվականի ապրիլին Եգիպտոսն ընդունեց փոփոխություններ, որոնք երկարաձգեցին նախագահական ժամկետը չորսից մինչև վեց տարի՝ պահպանելով մեկ վերընտրվելու իրավունքի սահմանաչափը։
Բացի այդ, մտցվել է անցումային հոդված, որը երկարաձգում է աս-Սիսիի նախագահական լիազորությունները ևս երկու տարով՝ մինչև 2024 թվականը, ինչպես նաև թույլ է տալիս նրան վերընտրվել երրորդ ժամկետով։
Կարծիքներ