Պուտինը հետաքրքրվել է՝ չե՞ք ուզում հրաժարական տալ

Պուտինը հետաքրքրվել է՝ չե՞ք ուզում հրաժարական տալ

Մոսկովյան այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից զատ՝ առանձին հանդիպում-զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպմանը այլ պաշտոնատար անձինք էլ են ներկա գտնվել։ 

ՌԴ-ից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հանդիպումը բավականին սառը մթնոլորտում է անցել։ Ըստ մեր աղբյուրի, Պուտինը Փաշինյանին գրեթե ուղիղ տեքստով հասկացրել է, որ ճիշտը հեռանալն է։ 

ՌԴ նախագահը նախ նկատել է, որ Հայաստանում կարծես թե այնքան էլ լավ վիճակ չէ քաղաքական առումով՝ վարչապետի հրաժարականն են պահանջում։ Ապա հարցրել է՝ չի՞ ցանկանում, արդյոք, հրաժարական տալ։

Փաշինյանն ասել է այն, ինչ Հայաստանում է ասում, թե՝ նման հանրային տրամադրություններ չկան, իր հեռացման քաղաքական օրակարգ չկա, և ինքը վայելում է ժողովուրդի վստահությունը։