Մեղրի-Զանգեզուր միջանցքներ

Մեղրի-Զանգեզուր միջանցքներ

«Միջանցք» բառեզրը ճարտարապետության բնագավառից է։ Որպեսզի միջանցքի անհրաժեշտություն առաջանա, պետք է ձեւավորվի ճարտարա­պետական կառույցի բարդ կառուցվածք՝ սենյակների բաժանմամբ: Կացարանում միջանցքի առկայությունը բավական ուշ ծագած ճարտարապետական ավանդույթ է. տեւական ժամանակ միջանցքները բացակայել են Կովկասի ժողովուրդների մոտ:

Հարավային Կովկասի պարագայում «ճարտարա­պետական կառույցի բարդ կառուցվածք» ձեւավորվեց, մասնավորապես, երբ Արցախը եւ Նախիջեւանն օտար­վեցին Հայաստանից: Ավելի դյուրին կլիներ, անշուշտ, դրանց վերամիավորելը մայր Հայաստանին, բայց քանի որ աշխարհի տիրակալները «բարդ կառուցվածքների» կողմնակիցներ են ու ճարտարապետներ, ապա հայերին ոչինչ չի մնում, քան «հանձնվելն ու հաճույք ստանալը»: Ու քանի որ այդ ճարտարապետների աշխղեկ­ները ներկայում ներկայացնում են Հայաստանի իշխանությունը, ապա տրամա­բանական է, որ իրենք օրինակ ծառայեն «հետամնաց», «իրական հաճույք­ներից» ոչինչ չհասկացողների համար: 
Քանի որ այս աշխղեկները քաջածանոթ են «աշխատանքային գծագրերին» եւ հաճույքով լծվել են միջանցքների կառուցմանը, որով իրականություն կդառնա Հայաստանն ադրբեջանա-թուրքական պրոտեկտորատի վերածվելը, ապա կարելի է ընդառաջ գնալ ճարտարապետներին եւ հաճելի անակնկալ նախապատրաստել իրենց համար: 

Այս աշխղեկների կանանց ու աղջիկներին, …ունցի գլխավորությամբ, ի նշանավորումն միջանցքների գործարկման, ինչպես նաեւ որպես թուրքերին հավատարմության եւ խոնարհության նշան, պետք է ուղարկել Թուրքիա՝ Էրդողանի …րեմ (ամբողջական բառը գուշակեք Յակուբովիչի «Поле чудес» շոուի ոճով): Ի վերջո, հնագույն ժամանակներում այդպես են վարվել նվաճված երկրների թագավորները. իրենց կանանց ու աղջիկներին կնության են տվել նվաճող երկրների թագավորներին: Հետեւաբար, դա կլինի թագավորական ժեստ:

Ինչ վերաբերում է միջանցքներին: Եթե Հրանտ Բագրատյանի տեղեկությունները հիմնավոր են AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշի վերաբերյալ, ապա կարճ ժամանակ անց Սյունիքը կվերածվի շինարարական հսկա հրապարակի՝ երկկողմանի երկաթուղային մայրուղիների եւ արագընթաց ավտոճանապարհների կառուցման հետ կապված: Լայնածավալ շինարարական աշխատանքներում ներգրավված ադրբեջանցի եւ թուրք հազարավոր շինարարների «անվտանգությունն» ապահովելու նպատակով, ադրբեջանա-թուրքական զորախմբերը, առայժմ «ժամանակավոր» (ոչ մի բան այնքան վերջնական չի եղել, որքան պապիս սարքած «ժամանակավոր» իրերը) կտեղակայվեն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ընկած տարածքում: Շինարարության ավարտից հետո, որը կտեւի ամենաշատը 1 տարի, տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության նկատառումներով, նշված տարածքում կտեղակայվեն մշտական ռազմական բազաներ: Տվյալ տարածքների հայ բնակչության՝ «իրական հաճույք­ներից» ոչինչ չհասկացող հատվածը կտարհանվի՝ իր իսկ անվտանգության նկատառումներով:

Գագիկ Վարդանյան