Տեղ համայնքում հովիվն անհետացել է հոտի հետ․ բնակիչներն ահազանգում են՝ թշնամին է տարել

Տեղ համայնքում  հովիվն անհետացել է հոտի հետ․ բնակիչներն ահազանգում են՝ թշնամին է տարել

Քիչ առաջ Hraparak.am-ի հետ կապվեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներից՝ ահազանգելով, որ մոտ մեկ ժամ առաջ գյուղի հովիվը հոտի հետ անհետացել է: Գյուղացիները վստահ են, որ հովիվը ոչխարների հոտի հետ հայտնվել է հակառակորդի տիրապետության տակ գտնվող տարածքում, կամ  թշնամին նրան առևանգել է: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Տեղի համայնքապետարանից: Փոխանցեցին, որ ստույգ տեղեկություն չեն կարող տրամադրել, համայնքապետն է զբաղվում, նրանից ճշտենք, թեև իրականում հովիվին իսկապես փնտրում են: Տեղի Համայնքապետի հետ խոսել չհաջողվեց, քանի որ  համայնքապետ Դավիթ Ղուլունցի հեռախոսահամարն  անհասանելի էր:

Լրացում. Քիչ առաջ, բնակիչներից տեղեկացանք, որ հովվին եւ ոչխարների հոտը թշնամու չորս զինվոր է տարել, հովիվներից մեկն է տեսել եւ պատմել, ռուս խաղաղապահները նույնպես տեղեկացված են, բանակցություններ են  ընթանում  նրան  եւ հոտը հետ վերադարձնելու համար: