Մբապեն «Ոսկե գնդակ» է երազում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ ձգտում է նվաճել «Ոսկե գնդակ» մրցանակը։ «Ես արդեն շատ բաների եմ հասել։ Կարեւոր ինչ մրցանակ է մնացել, որ դեռ չեմ նվաճել․ Չեմպիոնների լիգան՝ բայց ես խաղում եմ դրա համար լավագույն ակումբներից մեկում։ Եվրոպայի առաջնությունը։ Եւ ինչու մի օր էլ հանդես չգալ Օլիմպիական խաղերում։ Անհատական մրցանակները եւս կարեւոր են։ Իհարկե, ես դեռ չունեմ «Ոսկե գնդակ»։ Գիտեմ թե խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս ինչ պետք է անել՝ դրան հասնելու համար։ Եթե ամեն բան անեմ՝ այն նվաճելու համար, ես կհասնեմ «Ոսկե գնդակին»,- Canal+-ի հետ զրույցում հայտարարել է Մբապեն։
Հիշեցնենք, որ ընթացիկ սեզոնին նա մասնակցել է մարզական քսանմեկ հանդիպման, երկու արդյունավետ փոխանցում է կատարել եւ խփել տասնմեկ գոլ։ Իսպանական ակումբի հետ ունեցած պայմանագիրը գործելու է մինչեւ 29 թվականը։ Քսանհինգամյա մարզիկի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։
Կարծիքներ