Նիկոլին պիտի զարմացնի, թե ինչու՞ են իրեն մեծ ու փոքր հայհոյում

Նիկոլին պիտի զարմացնի, թե ինչու՞ են իրեն մեծ ու փոքր հայհոյում

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ իրեն զարմացրել է, թե փոքր տղաներին ինչու՞ են սովորեցնում հայհոյելու մշակույթը․ 

«Տանը հյուրեր են հավաքվում, մարդիկ նորմալ շփվում են, մեկ էլ ասում են՝ «արի հլը, արի, արի, հլը ասա՝ տատիկին ի՞նչ ես ասել։ Ժողովուրդ, կներեք, չգիտեմ էլ՝ ինչ ասեմ»։ Այնպիսի անմեղ տեսք է տալիս դեմքին , ասես «Երկրի հակառակ կողմը» սեռաշեղված գրքի հեղինակը չի։ Ասես 2018-ից մինչև այժմ մի ողջ ժողովրդի հայհոյել սովորեցնողն ու ատելության խոսք տարածողը,  դագաղների ներդնողը չէ։ Բայց  դրանք մի կողմ թողնենք։ Յոթ տարվա մեջ կարողացավ ոչ միայն փոքր տղաներին, այլ բոլորին՝ արական, իգական, ուրիշ սեռ չգիտեմ, թող Փաշինյանն ինձ ների,  հայհոյանք սովորեցնել։ Այդ հարցը հանրությունը իրեն պիտի տար՝ ո՞նց կարողացար ոչ բարով ղեկավարությանդ յոթ տարվա ընթացքում բոլորին հայհոյանք սովորեցնել։ 

Հայ ժողովրդին բոլորովին ուրիշ բան է զարմացնում։ Կառավարության նիստին, ցեղասպանության 110- ամյակին շեմին, Փաշինյանը  պիտի ներկայացներ պետական մակարդակով կազմակերպված ծրագրերը, միջոցառումները։ Տեսնեինք, նախկինի նման  գերտերությունների ղեկավարները գալի՞ս են, բանի տե՞ղ են դնում, թե՞ ինքը որպես ազգ, պետություն  մեզ արդեն հողով է արել, պրծել։  

Առավել զարհուրելի է, երբ դա հարցնում է կառավարության անդամներին․ «Բայց եթե ինձ ասեք, որ էլ չկա նման բան, ես կերջանականամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդամենը նրանից է, որ ընդունված չէ վարչապետի մոտ նման տեսարաններ ի ցույց դնել»։ Այնպես է խոսում, ասես  մեկը չկա, որ իրեն  հայհոյած լինի։ Նման տեսարանների սովոր չէ, դե վարչապե՜տ է․․․

Նիկոլին պիտի զարմացնի, թե ինչու՞ են իրեն մեծ ու փոքր  հայհոյում։ Չնայած ինքը լավ գիտի։ Ո՞վ է սովորեցրել այդ մշակույթը։ Պիտի խոստովաներ, որ  ազգովի հայհոյելու մշակույթը ի՛նքն  է սովորեցրել։ Այսօր իր սրած  բիզը իրեն է ուղղվել։