Թաիլանդի թագավորը տուգանել է սիրուհուն, քանի որ դժգոհ է նրանից

Թաիլանդի թագավորը տուգանել է սիրուհուն, քանի որ դժգոհ է նրանից

Թաիլանդի թագավոր Ռամա 10-րդը պաշտոնապես տույժի է ենթարկել իր սրուհուն, չափազանց հավակնոտության համար։ Վերջինս փորձել է հանդես գալ թագուհու կարգավիճակին հավասար կարգավիճակում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ հաղորդագրության, թագավորի սիրուհին նույնիսկ թագավորի անունից հրամաններ է արձակել, մի բան, որի իրավունքը չի ունեցել, քանի որ նա պաշտոնապես թագավորի կողակցուհին չէ։ Ըստ թագավորի հրամանի, սիրուհին զրկվում է բոլոր տիտղոսներից, պարգեւներից ու կոչումներից ներառյալ նաեւ զինվորական գեներալ-մայորի կոչումը։