Ինչու չի կարելի «գլուխը գետնին քսել»

Ինչու չի կարելի «գլուխը գետնին քսել»

Շատ եմ մտածել պետության ղեկավարի կողմից արցախյան պատերազմում զոհվածների, հերոսների առաջ գլուխ խոնարհելու մասին։ Մտածելու առիթ է տվել այն, որ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ կիսածալված գլուխ է խոնարհում կամ կատարելագործված վարպետությամբ  չոքում է Եռաբլուրում։ Ինձ մոտ հարց է առաջացել՝ ինչու՞ է հանրությունը քննադատում ու սարկազմի վերածում նրա վարպետությամբ կատարված շարժումները։ Երբ ադրբեջանական աղբյուրները Նիկոլ Փաշինյանի գլուխ խոնարհելու սելֆիները հրապարակեցին, հասկացա, որ պետության ղեկավարի կողմից նման ծայրահեղությունները ցուցադրական  դրսևորելն անգամ թշնամու համար է անընդունելի, օգտագործելի,  սարկազմիկ, և նա այն   օգտագործում է է ի վնաս մեր պետության։ Ադրբեջանական աղբյուրներում տեղադրված գլուխ խոնարհելու սելֆիները այս իմաստն ունեին՝  Հայաստանի հանրապետությունն այսպես է խոնարհվել մեր առաջ։  Ինչու եմ ասում ՀՀ, որովհետև Նիկոլն ու իր թիմակիցներն ասում են, որ ինքը ներկայացնում է պետություն, ներկայացնում է հայ ժողովրդին։  

Ինչևէ, ․․գլուխը գետնին քսելու թեման՝  խոնարհում անվան տակ, ինձ համար մնում էր չբացահայտված։ Այո, ժողովուրդը դա չի ընդունում՝ կապ չունի ինչ առումով, թշնամին ծիծաղում է, բայց գուցե իրականում այդ մարդը այդպես է իր շնորհակալությունը հայտնում զոհվածներին։ Պատահական մի նկար գտա, որ նա անսովոր ժեստով գլուխ է խոնարհում ոչ միայն զոհվածների, նրանց ծնողների առաջ, այլ գլուխ է խոնարհում կամ ծալվում է ցանկացած իրադրության մեջ։ Նա գլուխ է խոնարհում բոլորի առաջ, որ իր աթոռը պահի։ Կապ չունի դա թշնամի է, յուրային։ Նայեք այդ տեսարանին, երբ նա ասում է՝ ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Նրա հերթապահ նախադասությունը։ Նայեք ձախակողմյան հատվածում գտնվող երեխաների հայացքը․․․ Իր թիմի գոհունակ հայացքը։
Եվ բոլորովին պատահական մեր նախկին նախագահներից մեկի խոսքը կարդացի, որը ինձ տվեց պատասխանը, թե ինչու չի կարելի ծալված գլուխ գետնին  խոնարհել։ Հասկանալի պատճառով այդ նախագահի վրա կենտրոնացում չեմ ուզում լինի և չեմ նշում անունը։ Կարևորը ասածի իմաստի մեջ է․ 

«Պետք է գլուխները բարձր պահել, որովհետև ունենք  հերոսներ,  որով կարող ենք հպարտանալ  ու հպարտությամբ ներկայացնել ողջ աշխարհին»։ Ու մենք տեսել ենք, թե ինչպես է մեծարվում մեր պետության նախկին  ղեկավարների կողմից մեր զինվորը, հերոսը։ Գլուխը բարձր պահած նրանք հողին են հանձնել զինվորին, գլուխը բարձր պահած կանգնել են թշնամու առաջ։ Գլխի խոնարհում ասել չեն հասկացել, որ «գլուխը պիտի գետնին քսել», հպարտ հայացքի թեթևակի խոնարհումը լիովին բավական էր, որպեսզի հասկացվեր, որ նրանք մեծարում են զինվորին։ 

Նիկոլ Փաշինյանի գլուխ խոնարհելը լրիվ այլ արարից է։ Դա հասկանում է ժողովուրդը, թիմակիցները, թշնամին, անգամ երեխաները։ Նայեք երեխաների հայացքին։