Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղրղզստանի կառավարությունը Սադըր Ժապարովի գլխավորությամբ հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ Ժապարովը հաղթել է այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել Ժապարովը, ով պետք է զբաղեցնի արդեն նախագահի պաշտոնը, հունվարի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով հավաքելով 79,2 տոկոս քվե, հետեւաբար նաեւ լիազորությունները վայր է դնում ողջ կաբինետը։ Կառավարությունը կշարունակի իր լիազորություններն իրականացնել մինչեւ նոր կաբինետի ձեւավորումը։