Ուզում էր գնացքով Գյումրի գալ ու մասնակցել դոմիկի մի բնակչուհու նշանադրությանը

Ուզում էր գնացքով  Գյումրի գալ ու մասնակցել դոմիկի մի բնակչուհու նշանադրությանը

«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ֆեյսբուքը դառնում է անտանելի... հիմա էլ Գերմանի, լավ մարդու և ընկերոջս մահը գուժեց... ընդամենը երկու օր առաջ երկար զրուցում էինք, հազար նպատակներ և ծրագրեր ուներ Գյումրու հետ... երկու օր առաջ ուզում էր գնացքով Գյումրի գալ ու մասնակցել դոմիկի մի բնակչուհու նշանադրությանը, ֆոտոներ էր անել և նվիրեր, 20 հազար դրամ էլ իր կողմից նվիրելու էր, չգիտեմ ինչու համոզեցի, խորհուրդ տվեցի որ սպասի և հարսանիքին մասնակցի, շատ երկար զրուցեցինք, համատեղ պլաններ ունեինք, բարևներ փոխանցեց ..., թեև Ամանորը Գյումրիում էր դիմավորել....
Աղքատանում է Հայաստանի մարդկայինը, կյանքը, մշակույթը...անգամ հավատս չի գալիս, որ ցավակցական Խոսքեր գրեմ...»:

Հիշեցնենք, որ այսօր մահացել է հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը: Նախնական տեղեկություններով մահվան պատճառը սրտի կաթվածն է: Մահվան ժամանակ Ավագյանը տանն է եղել: