Պրն վարչապետը ինձ մի կոտ ոսկի է պարտք

Պրն վարչապետը ինձ մի կոտ ոսկի է պարտք

Կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիաները շարունակվում են։ 
Բողոքի ակցիա իրականացնողներից մեկը քաղաքացի Սամվել Մկրտչյանն է։

«90-ականներին Երևանի «Ապոլոն» հրատարակչության պատվերով գերմաներենից հայերեն թարգմանել են Կաֆկայի վեպերն ու պատվածքները՝ «Դատավարությունը», «Դղյակը» և «Կերպարանափոխությունը»։

Մշակույթի նախարարության աշխատակիցներից մեկը՝ Արմեն Սարգսյանը, ինքնագլուխ, առանց հարցերը ինձ հետ համաձայնեցնելու, Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեցող հրատարակչության անվան տակ, իմ գիրքը վերցրել ու հրատարակել է։ Վարչապետը երեկ այսպիսի հայտարարություն թույլ տվեց և ասեց, որ եթե որևէ պետական պաշտոնյա գողություն թույլ տա, թաթիկը կկտրեմ։ Հիմա ես սուտը բռնել եմ, այսինքն՝ մեր պրն վարչապետը ինձ մի կոտ ոսկի է պարտք։ Ես սուտը բռնել եմ և դրա դիմաց մի կոտ ոսկի եմ պահանջում»,-ասաց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։