Չեչնիայում պարետային ժամ է սահմանվել

Չեչնիայում պարետային ժամ է սահմանվել

Ապրիլի 3-ից Չեչնիայում խստացվում է կարանտինը։ Այս մասին գրել է Չեչնիայի ղոկավար Ռամզան Քադիրովը։ Ըստ այդմ, երեկոյան 20,00-ից մինչեւ առավոտյան 08,00 ինքնավար հանրապետության բոլոր բնակավայրերում դադարեցվում է տրանսպորտային եւ հետիոտների երթեւեկությունը։ Բացառություն կկազմեն որոշ ծառայություններ, որոնց ներկայացուցիչները իրավունք կունենան գիշերային ժամերին երթեւեկել։ Բացի այդ, արդեն ապրիլի 5-ից արգելվում է Չեչնիա բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը։ Սահմանափակվում է նաեւ քաղաքացիների մուտքը ինքնավար հանրապետության տարածք։ Բացառություն կկազմեն պարեն, դեղորայք եւ այլ կենսական կարեւորության ապրանքներ բերողները։ Չեչնիայի բնակիչները, որոնք գտնվում են մյուս ռեգիոններում, կարող են վերադառնալ ինքնավար հանրապետություն, մինչեւ ապրիլի հինգը։ Քադիրովը նաեւ նշել է, որ կորոնավիրուսին հաղթել հատվածական որոշումներով հնարավոր չէ, եւ կարեւոր է, որպեսզի կտրվի տարածման շղթան, ինչն էլ իրենք, որպես իշխանություն, անում են։