ԱԻՆ փոխնախարարն անտեղյակ է ոլորտից

ԱԻՆ փոխնախարարն անտեղյակ է ոլորտից

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը: Առաջարկում էին «ՀՀ տոների և հիշատակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը փոխել և դեպտեմբերի 7-ը նշել ոչ թե որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր, այլ՝ Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Նախաձեռնությունն ըստ էության վատը չէ, վատ է, որ նախագիծը ներկայացնող ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը ոլորտից տեղյակ չէ և դա ցուցադրեց ի տես բոլորի:

«Մինչև հիմա մենք չունենք աղետների դիմակայության օր համաշխարհային մասշտաբով»,-իր ելույթում ասաց Արմեն Հարությունյանը, ով փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է հեղափոխությունից հետո:

Այդ մասին տեսանյութն այստեղ է , դիտել 26:14-26:30 հատվածը:

Արժե փոխնախարարին հիշեցնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի 44/236 բանաձևի համաձայն, հոկտեմբերի 13-ը նշվում է որպես տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օր: Նպատակն է ուշադրության կենտրոնում պահել խնդիրն ու բարձրացնել աղետների մասին մարդկանց իրազեկվածությունը:

Գլխավոր ասամբլեայի 2009 թվականի դեկտեմբերի 21-ի 64/200 բանաձևի համաձայն էլ օրն անվանափախվել է և կոչվել Աղետների նվազեցման միջազգային օր (International Day for Disaster Reduction):

Նկատենք, որ Արմեն Հարությունյանը ԱԻՆ-ում համակարգում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝միջազգային համագործակցության ոլորտն ու առնվազն, սխալ է, որ տեղյակ չէ իրեն վստահված ոլորտից: