Սասուն Բադասյանն ազատվել է պաշտոնից

Սասուն Բադասյանն ազատվել է պաշտոնից

Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այս մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի Սասուն Բադասյանին ազատել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»: