Այս ախտանշանները կարող են վկայել մարդու մոտ D վիտամինի պակասի մասին

Այս ախտանշանները կարող են վկայել մարդու մոտ D վիտամինի պակասի մասին

Ամերիկացի դեղագործ Սյուզի Կոենը ներկայացրել է մի քանի ախտանշաններ, որոնք կարող են վկայել մարդու մոտ D վիտամինի պակասի մասին։ Ըստ այդմ, այդ վիտամինի պակասի դեպքում կարող են ի հայտ գալ՝ ակնե, սրտի առիթմիա, արյան բարձր ճնշում, հոգնածություն, աչքերի արցունքակալություն կամ արցունքոտություն, աղիների գրգռվածություն, որովայնի փքվածություն, չոր կերատոկոնյունկտիվիտ, մարմնի ցավեր, մկանային թուլություն, կոգնիտիվ ֆունկցիաների նվազում, նեւրոպաթիա, մակուլոդիստրոֆիա, աուտոիմունային հիվանդությունների սրացում, ալերգիա եւ այլն։ Նա խորհուրդ է տվել այս ախտանիշների առկայության դեպքում դիմել բժշկի եւ պատմել մանրամասն բոլոր ախտանիշները, որպեսզի բժիշկները կարողանան ճիշտ հասկանալ իրավիճակը, քանի որ ախտանիշները կարող են մեկմեկու հետ կապված լինել։

D վիտամինի պակասը կարող է բերել արյան մեջ շաքարի պարունակության ավելցուկի, մաշկի ցանի, էրեկտիվ դիսֆունկցիայի, մաշկի թեփոտության եւ միզման խնդիրների։ Մասնագետը հորդորել է օգտագործել D վիտամինով հարուստ սնունդ եւ նաեւ՝ այդ վիտամինի կոմպլեքսներ, սակայն միայն ու միայն բժշկի ցուցումով, նրա նշանակումով։