Ղրիմյան թաթարները էրդողանին խորհուրդ են տվել պատմություն ուսումնասիրել

Ղրիմյան թաթարները էրդողանին խորհուրդ են տվել պատմություն ուսումնասիրել

Ղրիմի թաթարների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը ափսոսանք է հայտնել, կապված Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ պատմության իմացության մակարդակի հետ։ Ավելի վաղ, հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Ղրիմը ոչ ռուսական հող է, ոչ էլ ուկրաինական, այլ իհարկե՝ թուրքական, քանի որ ռուսները այն վերցրել են Թուրքիայից 1783-ին, ու այն պետք է վերադարձվի։

Ի պատասխան Էրդողանի այս հայտարարության, Ումերովը ասել է․ «Չէինք ուզենա հավատալ, որ Էրդողանը պատմությունից այդքան թույլ է։ Եթե թուրքական առաջնորդը մոռացել է այդ փաստերը, ապա թող թարմացնի իր հիշողությունը։ Իսկ ամենից կարեւորը․ պետք է սովորի իրականությունն ընկալել ըստ այսօրվա իրողությունների։ 2014 թվականին ղրիմցիները հանրաքվեով հերթական անգամ ընտրել են միանալ Ռուսաստանին»։