Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Ստամբուլի 12 շրջաններում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է քաղաքապետարանի 10 աշխատակից, այդ թվում՝ երկու վարչական շրջանի՝ Քարթալի և Աթաշեհիրի փոխղեկավարները՝ Ջեմալեթթին Յուքսելը և Լիվան Գուրը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածներն օգտվել են իրենց պաշտոնական դիրքից՝ քուրդ զինյալների հետ առնչություն ունեցող անձանց նշանակելոց շրջանի վարչակազմում՝ դրանով իսկ թույլ տալով Քրդստանի աշխատավորական կուսակցությանը թափանցել թուրքական իշխանական կառույցներ։

Ձերբակալվածները ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ակտիվիստներ են։