Ռուսաստանում միջնադարյան նավ է հայտնաբերվել

Ռուսաստանում միջնադարյան նավ է հայտնաբերվել

Ռուսաստանում Սամարայի մոտ, Վոլգա գետի հատակին հայտնաբերվել է միջնադարյան գետային նավ։ Գիտնականները պարզել են, որ այն թվագրվում է Իվան Ահեղի ժամանակներով։ Նավը հայտնաբերվել է Վիննովկա գյուղի մոտ, Սվյատո-Բոգորոգիչնովո Կազանսկովո վանքից ոչ հեռու։ Գիտնականները ջրասուզակների հետ հետազոտել են պատմական արտեֆակտը։ Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը։ Նավը գտնվում է 10 մետր խորության վրա։ Նավն ունի 50 մետր երկարություն եւ 20 մետր լայնություն։ Այն լավ վիճակում է պահպանվել։