Դերասանների ժամանակը

Դերասանների ժամանակը

Երեւանի ավագանու իշխանական անդամներից մեկը մեր լրագրողի հետ զրույցում երեկ անկեղծացել էր՝ ինչ ինքն ընտրվել էր, բազմիցս լսել ենք, որ ուզում է հրաժարական տալ։ Խոսքը, բնականաբար, Հրաչյա Սարգսյանի մասին է, որը Հայկ Մարությանի եւ ՔՊ-ի հակասությունների արդյունքում ուղղակի հրաշքով դարձավ քաղաքապետ։ 2021-ի դեկտեմբերին նրան Երեւանի ավագանին ընտրեց՝ այլ, ավելի հարմար թեկնածու չունենալու պատճառով։ Այն ժամանակ բոլորին թվում էր, թե նա ընդամենը տեղապահ է լինելու՝ մինչեւ մի որոշ ժամանակ անց ավելի հավատավոր ՔՊ-ական զբաղեցնի այդ աթոռը։ Սակայն բազում պատճառներ խանգարեցին, որ գործող իշխանությունը գնա վաղաժամ ընտրությունների, եւ այստեղ էլ Հրաչյա Սարգսյանի բախտը բերեց։ Նա սկսեց  աչքի առաջ կերպարանափոխվել, ավելի ինքնավստահ ու ինքնուրույն դառնալ։

Կուլիսներից լուրեր էին հասնում, որ նա ինչ-ինչ հարցերում իր եսն է առաջ տանում։ Իսկ ավագանու նիստերն ու քաղաքապետարանի դիսպետչերականներն ընդհանրապես վերածվեցին Սարգսյանի բենեֆիսների՝ նա զայրանում էր, առարկություն չընդունող տոնով հրահանգներ իջեցնում ենթականերին։ Ասում էին, թե թույլ չի տալիս, որ փոխքաղաքապետ Ավինյանն ու նրա թիմն ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն քաղաքի կառավարումը։ Մի խոսքով՝ մարդն օգտվում էր պաշտոնի ընձեռած հնարավորություններից եւ ատամ էր ցույց տալիս։ Բայց նրան վերապահված ժամանակն անսպառ չէր, եւ ինքն էլ էր հասկանում, որ ընտրությունները սարերի ետեւում չեն, ուստի պետք է կոմպրոմիսի գնալ, լուծել սեփական ապագայի հարցը եւ կամուրջները չայրել իշխող թիմի հետ։

Երեկ քաղաքապետարանը հրաժեշտ տվեց մեկուկես տարի քաղաքը կառավարած քաղաքապետին։ Երեւանը նման կարճաժամկետ քաղաքապետեր էլի է ունեցել, բայց այսօր կարեւոր է, թե ով է լինելու հաջորդը