Ֆրանսիայում կթույլատրեն կրոնական ծիսակատարությունները

Ֆրանսիայում կթույլատրեն կրոնական ծիսակատարությունները

Ֆրանսիայի իշխանությունները պայմանավորվել են երկրի հիմնական կրոնական եւ դավանական ուղղությունները ներկայացնող կազմակերպությունների հետ՝ կրոնական ծիսակատարությունների վերսկսման հարցի շուրջ։ Նշենք, որ ծիսակատարությունները արգելվել էին կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Արարողությունները կթույլատրվեն, եթե պահպանվի 1 մետր սոցիալական հեռավորությունը, իրականացվի ախտահանիչ գործողություն, ինչպես նաեւ ապահովվի մասնակիցների դիմակների կրումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները։ Հատկապես պետք է ուշադրություն դարձվի կրոնական-ծիսական նշանակություն ունեցող շենք-շինություններ ելումուտին։ Կրոնական կազմակերպությունները պետք է նշանակեն հատուկ պատասխանատու, ով զբաղվելու է ելումուտի կազմակերպմամբ եւ վերահսկմամբ։ Ընդ որում պետք է վերահսկել ինչպես շենք-շինություններում մարդկանց թիվը, այնպես էլ դրանց շրջակայքում։