Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում

Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում

Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հարգելի հայրենակիցներ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածություն, լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։

Քամին` հարավ-արևելյան 2-5 մ/վ արագության։

Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ։

Դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է 1-ից 4, դեկտեմբերի 2-ի ցերեկը` 5-8 աստիճան տաքություն»։