Խնդրում եմ օգնեք ինձ փրկել Լեդիի մորն ու եղբորը

Խնդրում եմ օգնեք ինձ փրկել Լեդիի մորն ու եղբորը

Բաց նամակ Naira Zohrabyan -ին, Hayk Marutyan -ին և կենդանասեր հասարակությանը:

Հարգելի կենդասերներ, այն որ ՀՈԱԿ-ը պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները, այն որ այնտեղ աշխատում են ոչ կոմպետենտ, ոլորտից անտեղյակ մարդիկ բազմիցս համոզվել ենք: Բազում ահազանգեր կենդանասերների կողմից` նորածին ձագերով մորը տանում են ստերջացնելու, իսկ ձագերին թողնում են փողոցում սովամահ լինեն, տարածքի սիրված և խնամքի տակ գտնվող շներին տանում են և այլևս տարածք հետ չեն բերում, մի շարք ահազանգեր կան, որ շները մահացել են իրենց մոտ և այլն, և այլն: Բայց թե ինչ բարձիթողի վիճակ և ամենաթողություն է այնտեղ տիրում, ես երեկ ինքս դրան ականտես եղա:
21.02.2020 թ.-ին ես` Նաթելա Բուդաղյանս, մեր բակի 3 շներին, իմ ընկերներիցս մեկի մեքենայով տանում ենք ՀՈԱԿ, որպեսզի ստերջացվեն: Ասեմ, որ շներին խնամում եմ նրանց ծնված օրվանից` ամեն օր կերակրում եմ, զբաղվում նրանց խնամքով և բժշկական հարցերով: Քանի որ այդ 3 շների հետ շփվում են նաև իմ մանկահասակ երեխաները, ապա նրանք պարբերաբար բժշկական հետազոտություն էին անցնում, որպեսզի առողջ լինեն:
Հասնելով ՀՈԱԿ` ես աշխատակցին զգուշացնում եմ, որ շները գտնվում են իմ խնամքի տակ և ցանկացած խնդրի դեպքում ինձ տեղեկացնեն ու թողնում եմ 3 շներին` մորը և իր 2 ձագուկներին` Լեդիին ու Ջեկին: Դուրս եմ գալիս տարածքից և 5 րոպե հետո զանգ եմ ստանում ՀՈԱԿ-ի գլխավոր անասնաբույժ Միհրան Լազյանից, որ Լեդիի մոտ կասկածվում է չումա և ես գնամ թեստ բերեմ նրա համար:
Նշեմ, որ չուման համարվում է վարակիչ հիվանդություն և ըստ կանոնների ՀՈԱԿ-ը չումայի կասկածի դեպքում պետք է հաստատի չուման համապատասխան թեստերի և հետազոտությունների միջոցով և հիվանդ շները պետք է քնեցվեն` միայն հիվանդության ՀԱՍՏԱՏՎԵԼՈւՑ ՀԵՏՈ: Ի՞նչ է ստացվում, որ ՀՈԱԿ-ը երեկ չուներ համապատասխան թեստեր չումա ախտորոշելու և քաղաքացուց է պահանջում թեստ բերել, որը կոպտագույն խախտում է: Նշեմ նաև, որ ՀՈԱԿ-ի տնօրեն` Հրաչյա Աղաբեկյանը, իմ այն հարցին, թե ինչի՞ կլինիկայում չկա թեստ, շատ ագրեսիվ պատասխանում է, որ դա ձեզ չի վերաբերվում, ապա ավելացնում, որ բժիշկը ոնց ճիշտ է գտել է, այդպես էլ վարվել է:
Սիրելի կենդանասերներ, հիմա պատկերացրեք, թե ինչքան շներ են քնեցվել «զուտ բժշկի կասկածի» հիման վրա, առանց որևի հիմքերի: Ես շտապում եմ թեստ բերեմ կենդանուս համար, սակայն 5 րոպե չանցած կրկին զանգահարում է բժիշկ Միհրանը և ասում, որ Լեդին այլևս չկա: Իմ Լեդին, որին ծնված օրվանից կերակրել եմ, պահել, ով թռվռալով ու պոչիկը խաղացնելով մտավ ՀՈԱԿ, ՀՈԱԿ մուտք գործելուց 20 րոպե հետո արդեն դիակ էր...
Բժիշկ Միհրանը ասում է, որ շունը «մնացել է քսիլայի» տակ: Քսիլան ուժեղ թմրեցնող է, որը իրենց խոսքերով ներարկել են Լեդիին, քանի որ շունը ակտիվ է եղել: Դա մահացու սխալ է եղել, քանի որ ակտիվ վիճակում գտնվող շանը չի կարելի մեծ քանակությամբ քսիլա ներարկել` շան սիրտը կարող է չդիմանա: Եվ մյուս կողմից` իրենք ինձ ասում են չումայի թեստ բերեք, շան մոտ չումա ենք կասկածում, բայց միաժամանակ քսիլա են ներարկում նրան: Իրենք պարզաբանում են, որ շունը հիվանդ է եղել և այդ պատճառով «մնացել է քսիլայի տակ», սակայն Լեդին եղել է առողջ, հիվանդ լինելու ոչ մի ախտանիշ չի ունեցել, պարբերաբար հետազոտվել է: Շան մահից հետո ես բերում եմ չումայի թեստը և պահանջում, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցները այն անեն, թեստը բացասական էր` նկարը կից տեսեք: Սկսում են արդարանալ, որ այդ թեստի ճշտությունը 50-50 է, սակայն այդ նույն թեստերով, իրենք ախտորորոշում են չումա և քնեցնում են կենդանիներին: Ի՞նչ է ստացվում, որ կենդանուն քնեցնելու դեպքում թեստի 50-50 լինելը հաշվի չեն առնում, իսկ ճիշտ դիագնոզ դնելու համար թեստը արդեն 50-50 է: Ես պահանջում եմ Լեդիի դիակը, որպեսզի տանեմ այլ կլինիկա և դիահերձում կատարվի, մահվան պատճառը պարզելու համար, սակայն իրենք հրաժարվում են տալ այն ինձ:
Միաժամանակ նրանք վիրահատում են Լեդիի մայրիկին և եղբորը և ապա ինձ տեղեկացնում, որ մորն ու եղբորը ևս «կասկածում են» չումա և շներին չեն կարող ինձ հետ վերադարձնել և 21 օր պետք է մնան կլինիկայում: Ուշադրություն դարձրեք, որ իրենք առանց որևի փաստացի հիմքի «կասկածում են»:
Հիմա հարց առաջին` եթե վարակիչ հիվանդություն եք կասկածում մոր և տղայի մոտ` ինչի՞ եք իրենց վիրահատել ձեր կլինիկայում:
Հարց երկու` եթե վարակիչ հիվանդություն եք կասկածում` ի՞նչ իրավունքով եք շներին պահում ՀՈԱԿ-ում, չունենալով ոչ մի կարանտինային պայմաններ, այսինքն դուք վտանգում եք ՀՈԱԿ մտնող տասյակ շների կյանքը:

Հարգելի կենդանասերներ, հարգելի քաղաքապետ և տիկին Զոհրաբյան, ՀՈԱԿ-ը աշխատում է մահացու խախտումներով, դրա մասին կարող են փաստել հարուրավոր կենդանասերներ: Ես պահանջում եմ ՀՈԱԿ-ի աշխատակիցներին պատասխանտվության ենթարկել ոչ պատշաճ բուժօգնության համար, որը հանգեցրել է կենդանու մահվան և պահանջում եմ հետ վերադարձնել իմ տարածքի 2 շներին` Լեդիի մորն ու եղբորը, որոնց ապօրինաբար պահում են ՀՈԱԿ-ում: Երեկ դիմում եմ նաև ներկայացրել ոստիկանությունում: