Գողը քնել է հանցանքի վայրում

Գողը քնել է հանցանքի վայրում

Բրիտանական Քենթըրբերրիում, որը գտնվում է Քենթի կոմսությունում, գողը քնել է հանցանքի վայրում։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Ըստ հրապարակման, պատահական անցորդը նկատել է խանութներից մեկի դռան կոտրված կողպեքը եւ ահազանգել ոստիկանություն։ Դեպքի վայր ժամանած իրավապահները գտել են խանութում քսանվեցամյա թափառաշրջիկ Վիլյամ Վիլետին։ Նրա կողքին էլ գտել են դանակ, պայուսակ, որի մեջ եղել են գողացված ապրանքներ։ Վիլետը խոստովանել է հանցանքն ու դատարանի կողմից դատապարտվել երկու տարի չորս ամիս բանտարկության։