ՔՊ-ական պատգամավորը պնդում է՝ ԶՊՄԿ պահնորդին ադրբեջանցի է սպանել

ՔՊ-ական պատգամավորը պնդում է՝ ԶՊՄԿ պահնորդին ադրբեջանցի է սպանել

ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը պնդում է, որ ԶՊՄԿ պահնորդին սպանել է Ադրբեջանից Հայաստան ներթափանցած զինծառայողներից մեկը։

Խորհրդարանում մեր լրագրողի հարցին ի պատասխան, որ դատախազությունը հերքում է ադրբեջանցիների առնչությունըսպանությանը, որևէ ապացույց չկա, պատգամավորը պատասխանել է․

«Չկա, կլինի։ Սպասեք իրավապահների բացահայտումներին»։

Հիշեցնենք, որ դատախազությունը երեկ հայտնեց, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որեւէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։