Նավակ ճոճողի նշանակման մասին

Նավակ ճոճողի նշանակման մասին

Նավակ ճոճող անունով հայտնի ՔՊ-ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով այսօր նշանակվել է «Դեղերի և բժիշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Բարի երեկո Ձեզ, եկել եմ ասեմ, արդեն գիտեք այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նշանակվել եմ «Դեղերի և բժիշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն:

Մինչ մի քանի կարևոր սկզբունք ֆիքսելը՝ անհարկի շահարկումները մաքսիմալ մինիմալիզացնեմ, չնայաց նենց չի ես դրանից վատ եմ զգում կամ խուսափում եմ, քանզի իմ համար ցանկացած անգամ աննորմալ բան նորմալ է: Այնուամենայնիվ կարևորում եմ ասել հետևյալը:

Եթե ես շարժվեմ այն տրամաբանությամբ, որով տեղի են ունենում որոշ շահարկումներ և որին իրականում որոշ մարդիկ սովորեն, ապա կարծում եմ կասկած չունեք, որ եթե ուզենայի/ուզենաինք՝ կարող էի իսկապես նշանակվել այն պաշտոնին որին նշանակվել եմ այսօր, բայց ես չեմ կարող և չեմ ուզում լինել արտոնյալ որևէ իրավիճակում, քանզի ես միշտ առաջնորդվում եմ՝ առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ, ես նախընտրել եմ մասնակցել տվյալ թափուր հաստիքի պաշտոնի թափուր մրցույթին և միայն այն հաղթահարելու պարագայում հավակնել այդ պաշտոնին:

Իհարկե այնուամենայնիվ կարող է հարց ծագել թե՞ ինչու ես, ինչը շատ բնական է և տեղին: Ըստ այդմ, տամ ձեզ կարճ ու կոնկրետ պատասխան, իմ կարծիքով թե ինչու է նախարարի ընտրությունը կանգնել իմ վրա, որովհետև կարծում եմ կասկած չունեք՝ ունեմ բավականաչափ համարձակություն, իսկ ավելի կարևոր է քաղաքական կամք տվյալ կարևորագույն ոլորտը իրապես լիարժեք համակարգելու և կարգավորելու: Այս մասով այսքանը:

Հիմա ուզում եմ ձեզ հետ ֆիքսել երեք կետ.

Առաջինը. Անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչով եմ ես զբաղվել, ցանկացած պարագայում ես նախըտրել եմ անել միայն այն ինչը սիրում եմ, ինչը իմ սրտով է և որտեղ ես կարող եմ օգտակար լինել ու արձանագրել արդյունք: Ես գործին որպես գործ, աշխատանքին որպես աշխատանք, որպես պարտականություն երբեք չեմ վերաբերվել և չեմ վերաբերվելու, ցանկացած բանին որով զբաղվել եմ վերաբերվել եմ, որպես առաքելություն և միայն որպես առաքելություն՝ ի նպաստը համընդհանուր շահի:

Երկրորդը. Ես դեղորայքը միշտ դիտարկել եմ և դիտարկելու եմ միայն ու միայն որպես ազգային անվտանգության բաղադրիչ, այլ ոչ թե որպես բիզնես շահ:

Երրորդը. Ես շատերի նման չեմ ասելու, որ ես ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը, քանզի պաշտոնական դիրքը չէ, որ ինձ պետք է պարտավորեցնի մտածել և վարվել ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը և Ժողովրդին: Այն պահից սկսած, երբ ծնողս որոշել ա, որ մենք որպես Բաքվից փախստական գնում ենք ոչ թե Ամերիկա, այլ գալիս ենք Հայաստան բնակվելու և հետագայում ստացել եմ ՀՀ քաղաքացու անձնագիր, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը անկախ նրանից շուկայում գուլպա եմ վաճառել, դեղատանը պահակ եմ եղել, Հայաստանի ամենամեծ դեղատնային ցանցի վերահսկողության պետ եմ եղել, քաղաքացիական ակտիվությամբ եմ զբաղվել, թե զինված ուժերում եմ ծառայել:

Սակայն ես ասում եմ, որ ես ծառայելու եմ օրինակ, ոնց եմ ես միշտ պատկերացրել, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնական կարգավիճակ և լիազորություն ունեցող մարդը:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց որոնք ինձ հոգեպես աջակցել և երկրպագել են, բայց ավելի շատ շնորհակալ եմ այն մարդկանց որոնք ինձ պրինցիպ են քցել, մեկ ա ինձանից սկզբունքային չեք: Այսքանը:

Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, սաղ այլ ավելի լավ ա լինելու 

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը»

Իր ֆեյսբուքյան էջում Վիլեն Գաբրիելյանի նշանակմանն է անդրադաձել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Իոաննիսյանը իր էջում գրել է ՝ 

«Հովանավորչությու՞ն

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան:

Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով՝
 1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը և 4 տարի եղել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի տեղակալը,
 Հիմնել և 18 տարի ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի Դեղագործության ամբիոնը,
 Հեղինակել է 22 զեկույց 11 միջազգային գիտաժողովում և 130 տպագրված գիտական աշխատանք,
 Դեղագործական գիտությունների թեկնածու է (Ռուսաստան),
 Դեղագործական ծառայությունների և դեղերի հսկողության մագիստրոսի կոչում է ստացել Բրադֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա),
 Առողջապահական քաղաքականության և մենեջմենթի մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Մեյնի համալսարանում (ԱՄՆ),
 Եղել է ԱՄՆ կառավարության «Ֆուլբրայթ» կրթաթոշակի դափնեկիր,
 2 անգամ եղել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ժամանակավոր փորձագետ,
 Դասավանդում է Հերացու անվան Բժշկական համալսարանում և եղել է երկու թեկնածուական թեզերի գիտական ղեկավար,
 Թրեյնինգներն ու տարբեր երկրներում ոլորտի կարգավորման փորձի փոխանակումները հաշվել չի լինի, իսկ բարեխղճությունը երբեք որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել:

Թե Իրինա Ղազարյանը, թե Վիլեն Գաբրիելյանը հաղթահարեցին հանձնաժողովի փուլը, բայց իմ մեկ այլ հին ընկեր Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգնեց ՔՊ վարչության անդամի վրա՝ ի հեճուկս պրոֆեսիոնալիզմի ու փորձի ակնհայտ տարբերության:

Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը և արդյո՞ք դա իր սուվերեն որոշումն է:

Հ.Գ. Ճիշտն ասած, քանի որ Ղազարյան Իրինան մորաքույրս է, մտածում էի չգրեմ: Բայց որ չգրեի, դա էլ կլիներ կոռուպցիայի քողարկում, ինչին ես պատրաստ չեմ: Կներեք, մեղավոր չեմ, որ մորաքույրս է»: