Վարչապետի աշխատակազմը 209 մլն դրամ է ծախսել․ ինչ է գնվել

Վարչապետի աշխատակազմը 209 մլն դրամ է ծախսել․ ինչ է գնվել

Վարչապետի աշխատակազմն ու «Աութսորս» ՍՊԸ-ն մայիսի 26-ին պայմանագիր են կնքել, և վարչապետի աշխատակազմն այս ընկերությանն է փոխանցել 208 մլն 800 հազար դրամ։ Ընկերությունն այն գումարով պետք է կազմակերպի «Համաշխարհային երիտասարդական համաժողով» անունը կրող միջոցառումը, որը անցկացվելու է օգոստոսի 1-ից 3-ը, և որին պիտի մասնակցեն 18-ից 35 տարեկան 450 երիտասարդներ՝ աշխարհի 50 երկրներից։

Պայմանագրում նշվում է, որ 450 երիտասարդները պետք է լինեն համայնքային առաջնորդներ, եկեղեցական, համայնքային, գործարար, համալսարանական կառույցների ակտիվ ներկայացուցիչներ։ Թե ի՞նչ պիտի քննարկեն ակտիվ ներկայացուցիչները, և թե ինչի մասին է այս միջոցառումն ընդհանրապես, ինչ ակնկալիքներ ունի կառավարությունը այս միջոցառումից, պայմանագրում չի նշվում։