Աբու Դաբիում կցուցադրեն ութ հազար տարեկան մարգաիրտ

Աբու Դաբիում կցուցադրեն ութ հազար տարեկան մարգաիրտ

Աբու Դաբիում, Լուվրի աշխարհահռչակ թանգարանի ԱՄԷ-ի մասնաճյուղում տեղի կունենա «Շքեղության 10 հազար տարիներ» խորագիրը կրող ցուցադրությունը, որի ընթացքում կցուցադրվի մոլորակի ամենահին «Աբու Դաբիի մարգարիտը», որը ավելի քան ութ հազար տարեկան է։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն։ Այն առաջին անգամ է ցուցադրվում հասարակությանը։ Մարգաիրտը հայտնաբերել են հնագետները Մարավա կղզու վրա, հողաշերտի մեջ, որի տարիքը թվագրվում է ՄԹԱ 5800-5600 թվականներով։ Այն ներառված է շեյխ Զայեդի ազգային թանգարանի հավաքածուի մեջ։