Պուտինը Թրամփին «կարևոր» պայման կառաջադրի. Bloomberg

Պուտինը Թրամփին «կարևոր» պայման կառաջադրի. Bloomberg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կպահանջի դադարեցնել զենքի բոլոր մատակարարումները Ուկրաինային ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած զինադադարի ժամկետի ընթացքում։ 

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Մոսկվայի աղբյուրներին։

Հրատարակության աղբյուրներն ընդգծել են, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտֆովի Մոսկվա կատարած այցի ժամանակ Պուտինը զինադադարի համաձայնագրի ստորագրման պարտադիր պայման է անվանել զենքի մատակարարումների դադարեցումը։

«Մինչ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել զենքի բոլոր մատակարարումները Ուկրաինային, նրա նվազագույն նպատակն է դադարեցնել օգնությունն ԱՄՆ-ին», - ասում են գործակալության աղբյուրները Մոսկվայում:

Գործակալությունը նշում է, որ Վլադիմիր Պուտինի ձգտած զենքի մատակարարումների դադարեցումը ժամանակավոր է լինելու։  «Զենքի մատակարարումները կվերսկսվեն խաղաղ համաձայնագրի կնքումից հետո, որում Ուկրաինան պետք է համաձայնի սահմանափակել իր ռազմական ներուժը»,- ասվում է հրատարակության հոդվածում։

Իր հերթին, եվրոպացի մի անանուն պաշտոնյա ասել է, որ Եվրոպան չի համաձայնի Ռուսաստանի պահանջին՝ արգելափակել իր դաշնակիցների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները ցանկացած «հրադադարի» ժամանակ։ Դոնալդ Թրամփը մարտի 17-ի առավոտյան հայտարարեց, որ պատրաստվում է զանգահարել Պուտինին և որ զրույցի ընթացքում ցանկանում է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի, ինչպես նաև Զապորոժիեյի ատոմակայանի վերահսկողության հարցը։  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կեսօրին հաստատել է, որ զրույցը տեղի կունենա մարտի 18-ին։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են 30 օր ժամկետով ժամանակավոր զինադադար մտցնելու ԱՄՆ առաջարկին։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է մարտերը դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի «երկարաժամկետ խաղաղության»։