Փակել են մարզպետարանի աշխատողների մուտքը

Փակել են մարզպետարանի աշխատողների մուտքը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից շատերն այսօր չեն կարողացել մուտք գործել աշխատավայր: Գերեվարված զինծառայողների հարազատները վաղ առավոտից շրջափակել են մարզպետարանը՝ պահանջելով հարցի վերջնական լուծում:

Նրանք մարզպետից պահանջում են նոր հանդիպում կազմակերպել վարչապետի հետ, քանի որ նախորդ հանդիպումն, ինչպես տեսնում են, արդյունք չտվեց:

Նշենք, որ այս պահին շիրակցի 54 զինվորական շարունակում է գերության մեջ գտնվել :