Ես այդ կառույցում 21 տարի աշխատել եմ, այնպես որ անտարբեր չեմ

Տարածքային զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Աշոտ Կիրակոսյանը համատեղությամբ կնշանակվի Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի խորհրդատու․ «Ես Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի խորհրդատուն եմ լինելու, շուտով կնշանակվեմ, բայց դա շատ կարճաժամկետ բան է, ընդամենը մեկ ամսով է, անցումային շրջանում պետք է խորհուրդներ տամ։ Ես դեռ հանգստանում եմ»,- մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Կիրակոսյանը։
Հարցրինք, թե ինչ-որ կերպ հնարավո՞ր է, որ ներկայացված լինի Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավար կազմում, կամ կառավարման խորհրդում՝ նկատի ունենալով, որ Ասիական բանկը ՏԶՀ-ի դոնոր կազմակերպություն է․
«Չէ, ես որևէ տեղ չկամ, ընդհակառակը՝ ես դիմում եմ տվել, դուրս եմ եկել, ես ուղղակի իրենց օգնում եմ մեկ-մեկ, խորհուրդներ եմ տալիս։ Դա այն կազմակերպությունն է, որտեղ ես երկար ժամանակ՝ 21 տարուց ավել տնօրեն եմ եղել, այնպես որ այդ կառույցի ապագայի հանդեպ անտարբեր չեմ, ընդամենը օգնում եմ»,- պատասխանեց Կիրակոսյանը։
Հարցրինք՝ իսկ պլաններ ունի՞ վերադառնալու պետական ապարատ
« Դեռ ոչ, հիմա դեռևս հանգստանում եմ, 21 տարի աշխատել եմ, բայց մի բան կանեմ, ես դեռ երիտասարդ եմ, բայց այդ մասին կմտածեմ հաջորդ տարի»
Կարծիքներ