Կմեկնարկի «Պատվի համար» բազմասերիանոց հեռուստաֆիլմը. Սոս Ջանիբեկյան

Կմեկնարկի «Պատվի համար» բազմասերիանոց հեռուստաֆիլմը. Սոս Ջանիբեկյան

Հանրային հեռուստաընկերության եթերում շուտով կմեկնարկի «Պատվի համար» բազմասերիանոց հեռուստաֆիլմը: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը:

«Շիրվանզադեի «Պատվի Համար» գործի մոտիվներով, 16 մասանի, բազմասերիանոց հեռուստաֆիլմ: Շուտով …. Հանրայինի եթերում»:

Հիշեցնենք, որ մինչ այդ  հեռուստադիտողի դատին էր հանձնվել  19-րդ դարի հայ գրող, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի մեկ այլ ստեղծագործության ' «Քաոս» վեպի մոտիվներով նկարահանված բազմասերիանոց ֆիլմը :