Շիրակի մարզում շունը պատառոտել է 5 հոգու. 5 տարեկան երեխան տեղափոխվել է Երևան
Քիչ առաջ Շիրակի մարզում արտակարգ դեպք է գրանցվել. 5 հոգի տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ քաղաքացիների վրա կատաղած շուն է հարձակվել և պատառոտել նրանց։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` ասելով, որ քաղաքացիները 5- ն են, որոնցից 4-ը մեծահասակ են, իսկ մեկը` 5 տարեկան երեխա, որին այս պահին տեղափոխեցին Երևան։
«Որքան գիտեմ`հարձակվողը մեկ շուն է եղել, այլ ոչ ոհմակ, բայց երեխայի դեմքը պատառոտված էր և առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, անմիջապես տեղափոխվեց Երևան։ Մեծահասակներին տարբեր աստիճանի շան կծած բազմակի վերքերով` ազդրերի, վերջույթների, ցուցաբերվել է օգնություն, վիճակները կայուն է։ Վատն այն է, որ նման դեպքեր միշտ լինում են, որքան էլ խուսափենք, ստերջացնենք շներին, դեպքերը պարբերաբար են», -hraparak.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրենը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրիին կից գյուղերից մեկում, տուժածները, հավանաբար, ընտանիքի անդամներ են։
Կարծիքներ