Յուրի Խաչատուրովին դատարան ճանապարհեցին ծափահարություններով

Յուրի Խաչատուրովին դատարան ճանապարհեցին ծափահարություններով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Դատարանի բակում են հավաքված Ռ.Քոչարյանի աջակիցները, որոնք ծափահարություններով ճանապարհեցին գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին։

Վերջինս հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։